Այսօր արդեն երկրորդ օրն է, որ Հայաստանի քաղաքացին գիշերն անցկացրել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա սարի գագաթին. նա լեռնագնացության նպատակով բարձրացել էր սարը և այժմ չի կարողանում իջնել: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ նախօրեին ժամը 23.50-ին Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում վաղը ուղղաթիռի միջոցով հնարավոր կլինի հայ լեռնագնացին իջեցնել սարից:
Մինչ այդ ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնել էին, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ իրենք տեղյակ են լեռնագնացի՝ լեռան վրա գտնվելու մասին, և վրացի փրկարարներն արդեն օգնության են մեկնել մեր հայրենակցին:
Երեկ ժամը 16.53-ին Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ վրացի փրկարարները կապ են հաստատել հայ լեռնագնացի հետ: Ճշտվել է, որ նրա մոտ կա սննդի պաշար: Եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը չի կարող թռչել այնտեղ, իսկ ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր:

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий