09.08.2012

Խաղա ողջ գիշեր... անկողնում


Վերջին անգամ ե՞րբ ես խաղացել: Չէ, տիկնիկ չէ, միանգամայն լուրջ խաղեր... սիրելի տղամարդու հետ: Ահա թե ինչպես են «խաղացել» մեր այն ընթերցողները: Շարունակում ենք «Իրական պատմություններ, իրական թատրոն… անկողնում» շարքը: Առաջին նյութը կարդա այստեղ
«Սանտեխնիկը»
«Նա՛ ինձ համոզեց խաղալ: Մենք ընտրեցինք ամենապարզ տարբերակը` սանտեխնիկը և ձանձրացող տանտիրուհին: Փորձեցինք: Երկուսս էլ լավ մտել էինք դերի մեջ, բայց ինձ դուր չեկավ: Ես մեկընդմիշտ համոզվեցի` ինձ գրավում են միայն հաջողակ տղամարդիկ, ալֆա-արուները»:
Կատյա, 24 տարեկան
«Քարտուղարուհի»
«Նախաձեռնողը ամուսինս էր, որը հայտարարեց, թե իրեն խիստ գրավում է մազերը հավաքած, ակնոցավոր, գործնական կոստյում հագած` օֆիսային լրբի կերպարը: Նրան խաղակցելն ինձ համար դժվար չէր` հագա կիսաշրջազգեստ-մատիտ, հավաքեցի մազերս, իսկ լրբությունն, այսպես թե այնպես, ինձանից անպակաս է :) Միայն թե հիմա սաստիկ խանդում եմ նրա ասիստենտուհիներին:
Ալինա 23 տարեկան
«Գնչուհին»
«Իմ մազերը բնականից մուգ են, փաթաթեցի դրանք մեծ հյուսքերով, հագա մի երկար խայտաբղետ շրջազգեստ, տասը շարք մանյակ գցեցի, հագա զնգզնգան ապարանջաններ և խոշոր ականջօղեր, մի խոսքով, ինչքան զրթու ու զիբիլ ունեի զարդատուփումս, լցրեցի վրաս... Ստացվեց մի Էսմերալդա` նայում էի հայելու մեջ և չէի կարողանում աչքս կտրել: Մեր մեջ ասած, նրա համար, կարծես, միևնույն լիներ, թե ինչ է հագիս, բայց սեքսի համար նախահարձակ եղավ: Իսկ ես դրախտային հաճույք ստացա:
Գայանե 26 տարեկան
«Իմ վերնաշապիկը»
«Նոր տարվա նախաշեմին էր: Երբ տուն եկա, տեսա, որ լույսերը մարած են, միայն մոմեր են վառվում, իսկ սիրելիս ինձ դիմավորում է ինչ-որ շշմեցնող երկարաճիտ կոշիկներով ու հագին իմ վերնաշապիկն է: Գլխին` գլխարկ, իսկ վերնաշապիկի տակից գրավիչ կերպով երևում է ներքնազգեստը: Միացրեց Queen-ի «Don't stop me now»-ն ու սկսեց պարել: Սուպեր էր: Դա իմ կյանքի լավագույն երեկոն էր:
Վարդան, 27 տարեկան
«Կարմիր գլխարկ»
«Երբ դեռ նոր էինք ամուսնացել, սիրելիս մի անգամ ինձ համար Կարմիր գլխարկի զգեստ էր հագել: Զվարճալի էր, և ընդամենը»:
Արման, 28 տարեկան

«Սեքս` մոդելի հետ»
«Ես լուսանկարիչ եմ, և հաճախ եմ լուսանկարում կիսամերկ աղջիկների: Այս հողի վրա առաջացավ մի շատ որոշակի ֆանտազիա. սեքս` մոդելի հետ: Այդ դերը հաջողությամբ կատարեց ընկերուհիս` երկուսիս էլ դուր եկավ: Արգելվածության էլեմենտը խիստ գրգռող է: Խորհուրդ կտայի»:
Արտաշես, 32 տարեկան
«Հարցազրույց վերցնելիս»
Իսկ իմ ամենահաջող սեքսուալ խաղը դարձավ... լրագրողի դերը: Տուն եկա, նա էլ հետաքրքրվեց, թե ինչպես անցավ օրս ու հարցազրույցներս: Հետո խոսք բացվեց, թե ինչպե՞ս են ընդհանրապես հարցազրույց վերցնում: Տրամադրությունս խաղային էր, ես որոշեցի մի քիչ խուլիգանություն անել և հարցազրույց անցկացնել նրա հետ: Ընթացքում հնարում էի միանգամայն անամոթ հարցեր և հիանում նրա պատասխաններով: Այնպես տարվեցինք, ինձ էլ անչափ դուր եկավ:
Արտակ, 23 տարեկան

Комментариев нет:

Отправить комментарий