Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին դեպքի վայրից հայտնել է, որ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր` Ծովագյուղի բնակիչ 29-ամյա Մարինե Բադալյանը, մահացել են: Մարմնական վնասվածքներով Հրազդանի հիվանդանոց է տեղափախվել Ծովագյուղի բնակիչ 21-ամյա Դավիթ Ավետիսյանը , իսկ Սևանի հիվանդանոց` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը և 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածներին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել «Կամազ 55-11» մակնիշի վարորդն ու նրա հետ եղած անձինք: Վիրավորներին դուրս բերելուց հետո` նրանք զանգահարել են Շտապօգնություն և Ոստիկանություն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են , որ Շտապօգնությունը վթարի վայր էր հասել բավականին ուշացումով, և մինչ նրանց ժամանումը, ամուսիններն արդեն մահացան: Կարճ ժամանակում միայն ժամանել են Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի Ոստիականապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի չորրորդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Արամ Մարտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնել է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, եթե Շտապօգնությունը ժամանակին ժամաներ դեպքի վայր, հնարավոր էր քաղաքացիների կյանքը փրկել, ովքեր ըստ հավաքվածների` ամուսիններ էին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Комментариев нет:
Отправить комментарий