Օգոստոս 14, 2012 | 00:15
Թուրքիայի Իզմիր քաղաքում պարեկություն անող ոստիկաններից մեկը կրակ է արձակել պատահաբար ոստիկանական մեքենային հարված մեքենայում գտնվող երիտասարդների վրա:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրում ոստիկանական մեքենան փողոցում կայանել է, որին հարվածել է մեկ այլ մեքենա, որի ղեկին եւ սրահում եղել են անչափահաս տղաներ:
Ոստիկանները վիճաբանության մեջ են մտել երիտասարդների հետ, իսկ ոստիկաններից մեկը բոլորի աչքի առաջ ատրճանակից սկսել է կրակել տղաների ուղղությամբ:
Ոստիկանի գործողության հետեւանքով տղաներից մեկը մահացել է, մյուսները՝ վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց:
Անզեն անչափահասների վրա կրակած ոստիկանին անմիջապես ձերբակալում են իր գործընկերները:
Փողոցում հավաքված անցորդները բջջային հեռախոսով նկարահանել են, թե ինչպես է ոստիկանը կրակում անչափահասների ուղղությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий