16.08.2012

Երեխայի մատը մնացել էր մսաղացի մեջ. Օգնել են փրկարարները







Այսօր` օգոստոսի 15-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, Երեւանի Նոր Նորք 8-րդ զանգվածի 2-րդ շենքում երեխայի մատերը մնացել են ոչ գործարանային էլեկտրական մսաղացի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Ահազանգը փոխանցվել է «1-03» ծառայության աշխատակիցներին:
Փրկարարների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով 11-ամյա Ի. Շիրինյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից էլ տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունք:
Փրկարարները կտրել են մսաղացի կաղապարը, ազատել երեխայի ձեռքը եւ հանձնել վիրաբույժներին:

Комментариев нет:

Отправить комментарий