15.08.2012

Ավտովթարի արդյունքում մահացել է քրեական հետախուզության օպեր-լիազորը



Այսօր` օգոստոսի 15–ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում` ժամը 02. 00-ի սահմաններում: 26-ամյա Յուրիկ Վարդանյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիի 43 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին բախվել է կանաչապատ գոտում տեղակայված գովազդային վահանակի երկաթյա սյանը:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յու. Վարդանյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի Ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի հանձնարարականով` ավոտմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Յու. Վարդանյանը աշխատում էր Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում` օպեր-լիազոր` Ոստիկանության լեյտենանտի կոչումով: 

Комментариев нет:

Отправить комментарий