Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 31-ամյա Սեւակ Բաղդասարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային: Բախման հետեւանքով 31-ամյա վարորդը եւ նրա կինը` 29-ամյա Մարինե Բադալյանը մահացել են: Իսկ մեքենայի մեջ գտնվող մահացած ամուսինների երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը եւ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը, նաեւ ուղեւոր` 21-ամյա Դավիթ Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:
«Կամազ 55-11» ավտոմեքենայի վարորդ` 47-ամյա Բորիս Մեջլումյանը չի տուժել:
http://top-news.am
Комментариев нет:
Отправить комментарий