13.08.2012

ՊԱՏԱՀԱՐ. Դանակահարել է փեսացուին հարսանիքի օրը










ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում 31-ամյա Նա Կոլա Դարսել Ֆրանկլինը իր հարսանքի օրը բանտում է անցկացրել՝ սեփական փեսացուին՝ 36-ամյա Բիլի Բրյուսթերին սպանելու համար, հայտնում է Washington Post-ը:

Բանտից Նա Կոլան դիմել է դատավորին՝ խնդրելով նորից ստուգել արդյոք փեսացուն իսկապես մահացած է: Հաստատումից հետո հարսնացուն ասել է, որ դիտավորյալ չի սպանել նրան:

Ֆրանկլինն ու Բրյուսթերը պետք է ամուսնանային շաբաթ օրը առավոտյան 10-ին, սակայն ժամը 2-ին նրանց բնակարան է ժամանել ոստիկանությունը, որի մուտքի մոտ ընկած է եղել արնաշաղախ փեսացուն, որը մեկ ժամ անց մահացել է:
Մահացու են եղել դանակի 2 հարվածները սրտին:

Փեսացուին հայտնաբերել է քահանան, որը պսակադրվելիք զույգի հասցեով եկել է այն բանից հետո, երբ զույգը չի ժամանել արարողության:



Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Комментариев нет:

Отправить комментарий