11.08.2012

Աղմկարար վրացին հրազենով կրակել է հայի վրա. Բաթումիի ոստիկանությունում յութեր են նախապատրաստվում


Աղմկարար վրացին հրազենով կրակել է հայի վրա. Բաթումիի ոստիկանությունում յութեր են նախապատրաստվում   «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նախօրեին հաղորդում է ստացվել, որ ուսահոդի հրազենային վնասվածքներով Գյումրիից «շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1988 թ. ծնված Նարեկ Լ.-ն:
Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 23.00-ին, Վրաստանի Բաթումի քաղաքի Մայիսի 26-րդ փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկում գտնվող իրենց բնակարանում ցանկացել է քնել, բայց շենքի բակում աղմուկի և հայհոյանքի ձայներ լսելով՝ բակում աղմկող անձին պատշգամբից զգուշացրել է, որ չանհանգստացնի, սակայն վերջինս հայհոյել է ու պատյանից հանելով զենքը՝ կրակել իր ուղղությամբ և ուսահոդի մասում պատճառել է հրազենային վնասվածք:

Ոստիկանության լրատվակլան ծառայությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ Վրաստանի Բաթումիի ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է հետաքննություն:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий