09.08.2012

Ինչ գին են որոշել Պուտինն ու Սարգսյանը
















ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Հայաստանի եւ 
Ռուսաստանի նախագահները Մոսկվայում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Հայաստան մատակարարվող գազի գնի հարցը:
Այդ մասին լրագրողներին ասել է Սերժ Սարգսյանը, հանդիպումից հետո: 'Այսօր մենք կարեւոր հարցի`Հայաստան մատակարարվող բնական գազի սակագնի  մասին ենք զրուցել: Կարծում եմ, դրա ձեւավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը», հայտարարել է Հայաստանի նախագահը:

Комментариев нет:

Отправить комментарий