17.08.2012

Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերըԵրևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է, որ արդեն վերադարձել է արձակուրդից և անցել է աշխատանքի: Հարցին` առաջիկայում չի՞ հրաժարվելու պաշտոնից, նա պատասխանել է. «Չէ, սա զինվորական պաշտոն է, հրաժարվելու-չհրաժարվելու բան չկա, նշանակովի է»:
Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նազարյանը արձակուրդից չի վերադառնալու աշխատանքի, քանի որ ազատվելու է պաշտոնից և անցնելու ոստիկանության կադրերի ռեզերվ: Այս տեղեկությունը երեկ, նա այսպես է մեկնաբանել. «Լուրջ չեմ ընդունել այդ լուրերը»: 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий