Այս աղջիկը «գողացել» է իր ընկերուհու ընկերոջը, սակայն դա արդարացի էր... Համալսարանում մոտ ընկեր ունեի` Արամը (անունները փոխված են): Նա վերջին կուրսում սկսեց հանդիպել իմ ուսանողական ընկերուհու` Էմմայի հետ...
Ավարտական տարում ես ու Արամը սկսեցինք միասին ավելի շատ ժամանակ անցկացնել: Ես նրան երբեք այլ կերպ չէի ընկալել, քան ընկեր, սակայն հանկարծ սկսեցի նկատել, թե ինչ գեղեցիկ է նա կիսախավարում՝ իր գրքերի վրա հակված: Ամեն անգամ, երբ նրա ձեռքը պատահաբար դիպչում էր ինձ, ցանկանում էի, որ դա նորից կրկնվի: Եվ հասկացա, որ Էմմային պետք է հեռացնեմ իմ ճանապարհից:
Միշտ երազում էի, որ Արամը վերածվեր մի փոքրիկ բզեզի և կարողանար ներկա գտնվել իմ ու Էմմայի զրույցներից մեկին:
Այդ ժամանակ ես աշխատում էի ուսանողական թերթում և փոքրիկ ձայնագրիչ ունեի, որով հարցազրույցներ էի անում: Երկար մտածելուց հետո մի օր այն խցկեցի պայուսակիս մեջ. հենց դրա միջոցով էի որոշել հասնել նպատակիս...
Այդ ժամանակ ես աշխատում էի ուսանողական թերթում և փոքրիկ ձայնագրիչ ունեի, որով հարցազրույցներ էի անում: Երկար մտածելուց հետո մի օր այն խցկեցի պայուսակիս մեջ. հենց դրա միջոցով էի որոշել հասնել նպատակիս...
Ես երկար չսպասեցի. երբ հանդիպեցինք, Էմման անմիջապես սկսեց պատմել, թե նախորդ օրն ինչպես է սիրային հանդիպման գնացել և ապա` սեքսով զբաղվել այդ երիտասարդի հետ Արամի հետ ընթրելուց անմիջապես առաջ: Ես հանգիստ ձեռքս տարա գրպանս և միացրեցի ձայնագրիչս: Հաջորդ օրը ձայնագրության օրինակն արդեն Արամի բնակարանում էր:
Արամի հետ մի քանի օր չէի տեսնվել, սակայն երբ հերթական անգամ տեսա Էմմային, պարզ դարձավ, որ Արամը լսել է ձայնագրությունը: Էմման լացակումած պատմում էր, որ Արամը շատ անսպասելի բաժանման որոշում է կայացրել:
Երբ ի վերջո տեսա Արամին, նա միանգամից հարցրեց` ես եմ արդյոք ուղարկել այդ ձայնագրությունը: Ես նրան խաբել չէի կարող, և գլխով դրական պատասխան տվեցի: Փոխանակ զայրանալու` նա ինձ հանդիպման հրավիրեց: Մենք սկսեցինք ավելի հաճախ հանդիպել, ապա այդ հանդիպումները սկսեցին կանոնավոր բնույթ կրել: Էմման անասելի զայրացած էր: Նա զգում էր, որ Արամի հեռանալու գործում ես ինչ-որ մասնակցություն եմ ունեցել, սակայն ապացույց չուներ: Այո՛, կյանքը լի է անկանխատեսելի շրջադարձերով:
Комментариев нет:
Отправить комментарий