Դերասանուհի Իրինա Մացինոն, որն ավելի շատ հայտնի է Իռեն Ֆերարի կեղծանունով, դարձել է ճանապարհատրանսպորտային վթարի պատճառ, որի հետևանքով տուժել է 2 մարդ:
Դեպքը պատահել է նախօրեին Մերձմոսկովյան շրջանում, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:
«Իռենն իր Lexus ավտոմեքենայով ուղևորվել է Ռուբլյով-Ուսպենսկի մայրուղով դեպի Ալեքսանդրովկա գյուղ և բախվել է Toyota Camry-ին ու Hyundai Solaris-ին»,- Ria Novosti-ին հայտնել են իրավապահ մարմինները: Վթարը տեղի է ունեցել Իլյինսկոյե էլիտար ավանի մոտ, ժ. 22.40-ին:
Վթարի հետևանքով տուժել է Toyota Camry-ի 28-ամյա վարորդը, իսկ ուղևորուհին ստացել է կրծքավանդակի վնասվածք: Անձամբ Իռեն Ֆերարան թեթև վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է Life News-ը, հենց Իռենն է դարձել ՃՏՊ-ի պատճառ: Հայտնի չէ, թե ինչն է եղել Իռենի` մեքենան անզգույշ վարելու պատճառը:
Իռեն Ֆերարան Ռուսաստանի ամենամեծ կրծքի տիրուհին է: Դրա չափը, տարբեր տվյալների համաձայն, տատանվում է 7-9 սմ սահմաններում: 30-ամյա գեղեցկուհին մի քանի վիրահատությունների է դիմել` նման չափի կուրծք ունենալու համար:
Комментариев нет:
Отправить комментарий