17.12.2012

Ճանապարհների վիճակը` ժամը 11:00-ի դրությամբ


Ճանապարհների վիճակը` ժամը 11:00-ի դրությամբ   ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий