20.12.2012

Ժամում $180-ի դիմաց սեքս-մարզիչը հետևում է, թե ինչպես են զույգերը սեքսով զբաղվում և նրանց խորհուրդներ է տալիս

   Այդ մարդը պնդում է, որ ամեն ինչ գիտի սեքսի մասին: Նա կարդացել է այդ թեմայով գործնականորեն ամբողջ գրականությունը, դասեր է առել սեքսի գուրուի մոտ` նրա փոձը յուրացնելու համար: Հիմա 35-ամյա Էրիկը սեքս-մարզիչ է: Նա ժամում 180 դոլար է վաստակում նրա համար, որ հետևում է, թե ինչպես են զույգերը սեքսով զբաղվում և նրանց բացատրում է, թե ինչպես կարող են լավացնել իրենց սեքսուալ կյանքը, հայտնում է fedpost.ru-ն:
«Ես պատվերներ եմ ունեցել բրիտանացիներից և այլ երկրների բնակիչներից: Ապրում եմ Նյու Յորքում, բայց կարող եմ հետևել նաև Skype-ի միջոցով: Ես նրանց կարող եմ խորհուրդներ տալ ճիշտ այնպես, ինչպես` եթե նրանց կողքին լինեի: Կանայք ավելին են ուզում, քան պարզապես սեքս»:
Էրիկը խորհրդատվություն է կազմակերպում միայն այն մարդկանց համար, որոնք ուզում են բարելավել իենց սեռական կյանքը և պնդում է, որ սեքսուալ բռնության ենթարկված կամ այլ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է դիմեն հոգեբույժի: Նա ունի 35 մշտական հաճախորդ, հիմնականում` ԱՄՆ-ում:
«Ես երբեք չեմ դիպչում նրանց մարմիններին, այլապես` դա կարելի կլիներ որակել որպես պոռնկություն: Եթե որևէ մեկը խնդրում է միանալ իրենց, ես անմիջապես հեռանում եմ այնտեղից: Ես հրահանգիչ եմ»,- ասում է Էրիկը:
Նրա հաճախորդների մեծ մասը մարդիկ են, որոնք ուզում են բարելավել իենց սեռական կյանքը կամ զույգեր, որնոք ցանկանում են վառել իրենց սեքսուալ կյանքի մարած կրակը:
Էրիկը շաբաթական մինչև 20 ժամ զբաղվոմ է հաճախորդներին մարզելով: Իր վարպետության դասերը նա անցկացնում է հաճախորդների տներում կամ հյուրանոցային համարներում:
Էրիկի ծնողներին չի շփոթեցնում նրա մասնագիտության ընտրությունը: Նրանք պարզապես անհանգստացած են եղել` կկարողանա արդյոք նա բավարար գումար վաստակել:
«Ես լավ ու կարևոր գործ եմ անում: Կուզենայի, որ հնարավորինս շատ մարդ 20-25 տարեկանում ձգտի հնարավորին չափ շատ բան իմանալ սեքսի մասին. այդ շրջանում մարդիկ իսկապես ուզում են իմանալ այն ամենը, ինչ պետք է իմանալ լավ սեքսի մասին»,- ասել է Էրիկը:

http://www.1in.am

Комментариев нет:

Отправить комментарий