21.12.2012

Արագածոտնի մարզում 200 մեքենա հայտնվել է խցանման մեջ (լրացված)


Արագածոտնի մարզում 200 մեքենա հայտնվել է խցանման մեջ (լրացված)
Այսօր ժամը 11։07-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արա գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի և մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով երկու քաղաքացիներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:
ժամը 13.48-ի դրությամբ հրշեջ-փրկարարների և պետավտոտեսչության աշխատակիցների համատեղ օգնության արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:

http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий