Պոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն մանորը դիմավորելու է հայրենիքում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակիցի հետ զրույցում: «Եկել եմ Հայաստան, որ ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ Նոր տարի նշեմ, մի փոքր լիցքաթափվեմ: Չեք պատկերացնում, թե այնտեղ ինչ ծրագրով ենք աշխատում, չենք հանգստանում բացարձակ: Երբ գալիս եմ Հայաստան, ամեն ինչի մասին մոռանում եմ: Ամեն մենամարտիցս հետո գալիս եմ Հայաստան, որպեսզի հանգստանամ։ Նոր տարուն երազանքներ չեմ պահում: Ուզում եմ հաջորդ տարի այնպիսի հաջողություններ ունենում, ինչ այս տարի ունեցա:
Մենք պայմանագիր ունենք Ռոբերտ Շտիգլիցի հետ, որ ռևանշ մենամարտ անցկացնենք: Հաջորդ մենամարտը կլինի կամ ապրիլի 6-ին, կամ մարտի 31-ին:
Իմ ցանկությունն է, որ մի օր Հայաստանի դրոշի ներքո հանդես գամ: Ես մի օր այդ իմ ցանկությունը իրականություն կդարձնեմ:
Անձնականիս մասին միայն կասեմ, որ 2013-ին կամուսնանանք»,- ասել է Արթուր Աբրահամը: Դեռևս հայտնի չե, թե ով է բռնցքամարտիկի ընտրյալը:

http://n-idea.am
Комментариев нет:
Отправить комментарий