26.12.2012

Մարզերում 259 թափուր բժշկական հաստիք կա

Մարզերում 259 թափուր բժշկական հաստիք  կա

Մարզերում 259 բժշկական հաստիք է թափուր: Այս մասին, ամփոփելով ընթացիկ տարին, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նախարարը նշեց, որ 2013-ին պետպատվերով տեղերը բժշկական համալսարանում կավելացվեն, բայց մեկ պայմանով` ուսանողը կպարտավորվի ավարտելուց հետո վերադառնալ եւ աշխատել մարզում:

«Որպեսզի հետո փաստի առաջ չկանգնենք, պայմանագիր կկնքենք ուսանողի հետ` փոխհատուցման մեխանիզմներով, ըստ որի` ուսանողը մարզ չվերադառնալու դեպքում պարտավոր կլինի իրեն հատկացված գումարները փոխհատուցել պետությանը»,- ասաց նախարարը:

Դումանյանը նշեց նաեւ, որ բժշկական համալսարանի այս տարվա շրջանավարտներից 25-ին հաջողվել է մարզերում աշխատանքի տեղավորել: Ըստ նրա` այս տարի 15 սիրիահայ բժիշկներ են աշխատանքի ընդունվել, որոնց կեսը` մարզերում:

News Georgia-ն հայտնում է այն մասին, որ այս գիշեր Սև ծովում տեղի է ունեցել վերջին մի քանի օրերին գրանցված հերթական` 4-րդ երկրաշարժը:
էպիկենտրոնը գտնվել է Սև ծովում` Վրաստանի առափնյա գծից 35 կմ հեռավորության վրա: Վրացական լրատվամիջոցները տեղեկություներ էին տարածել, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուտ: Երկրաշարժը զգացվել է Վրաստանի ծովափնյա բոլոր բնակավայրերում, իսկ բնակչությունը գիշերն անցկացրել է փողոցում:
Երկրաշարժից վնասվել է առնվազն 100 տուն: Առայժմ Վրաստանի սեյսմոլոգիական կենտրոնը պաշտոնական տեղեկություններ չի տվել դրա վերաբերյալ:
http://www.yerkir.am

Комментариев нет:

Отправить комментарий