Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում դեկտեմբերի 19-ին` ժամը 13.20-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Ղազար Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի մոտից 1953 թ. ծնված Ալբերտ Հ.-ն իր «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով մի անծանոթի տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նրան է միացել ևս մեկ անծանոթ ու նրանց տեղափոխել է Գյումրի քաղաք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am-ին տեղեկացնում են, որ Գյումրիում` Շառլ Ազնավուրի արձանի մոտակայքում, ժամը 06.00-ի սահմաններում, զենքի սպառնալիքով նրանք կապել են նրա ձեռքերը և հափշտակել տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան, ապա մեկ այլ ավտոմեքենայով իրեն տեղափոխել են Երևան քաղաքի 16-րդ թաղամաս և ազատ արձակել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 1990 թ. ծնված Մյասնիկ Գ.-ն, 1992 թ. ծնված Գոռ Խ.-ն և 1991 թ. ծնված Արմեն Ղ.-ն:
Հափշտակված ավտոմեքենանն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի տներից մեկին կից ավտոտնակում` մասնատված վիճակում:
Հանցագործության գործիք «Բայկալ-MP 654K» տիպի 4,5 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվել է Մյասնիկ Գ.-ի «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում:
Մյասնիկ Գ.-ն, Գոռ Խ.-ն և Արմեն Ղ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն
Комментариев нет:
Отправить комментарий