10.12.2012

Բոտուլիզմից այս տարի մահացել է 4 մարդ


Բոտուլիզմից այս տարի մահացել է 4 մարդ
Նախորդ տարիների համեմատ այս տարի հանրապետությունում նվազել են բոտուլիզմով թունավորման դեպքերը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, 2012 թվականին հանրապետությունում արձանագրվել է բուտիլիզմի 16 դեպք: Արձանագրված դեպքերի հետևանքով տուժել է 30 մարդ, որից 4-ը մահացել են:
Նրա խոսքերով՝ թունավորման դեպքեր գրանցվել են Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում: Մ.Բաբայանը հայտնեց, որ դեկտեմբերին արդեն գրանցվել է բոտուլիզմի թունավորման 5 դեպք:
«Գրանցված բոլոր դեպքերն առաջացել են տնային պայմաններում պատրաստված պահածոներից, մասնավորապես, կարմիր պղպեղի, շուշանի, վարունգի պահածոների օգտագործումից»,- նշեց նա: Բացի պահածոներից, ըստ նրա, գրանցվել են նաև այլ սննդային թունավորման դեպքեր` սնկից, խաշլամայից, էկլերից և այլն:
Մ.Բաբայանն ասաց, որ տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել բարձր ճնշում և անհրաժեշտ 120-130 C ջերմաստիճանը, որի առկայության դեպքում բոտուլիզմի հարուցիչը չի կարողանում զարգանալ:
«Ուզում եմ մեր տնային տնտեսուհիներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել այդպիսի պայմաններ, իսկ պահածոյի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հնարավորություն ունեն տեխնիկայի միջոցով ապահովել համապատասխան ջերնաստիճանը»,- նշեց նա՝ հորդորելով հատկապես հղի կանանց և երեխաներին չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոններ:
Նշվեց նաև, որ բոտուլիզմի հարուցչի սպորներ պարունակող պահածոն իր համն ու տեսքը գրեթե չի փոխում, ու շատ հաճախ լինում են դեպքեր, երբ նույն պահածոն օգտագործած մարդիկ թունավորվում են տարբեր ժամանակահատվածում: Այն կարող է սկսվել պահածոյի օգտագործումից երկու ժամ հետո և տևել մինչ 12 օր: Առաջին ախտանշաններն են սրտխառնոցը, գլխապտույտը, գլխացավը: Մասնագետը խորհուրդ է տալիս, որ առաջին իսկ ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմել բժշկի, քանի որ ուշացումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий