Այժմ հանրապետությունը գտվում է ցիկլոնի ազդեցության տակ, և հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, որը կդադարի վաղը ցերեկը:
Այս մասին նշեց Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանն` այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա տեղեկացմամբ վաղը` օրվա երկրորդ կեսից հանրապետությունը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած մեկ այլ հզոր ցիկլոնի ազդեցության տակ և մարզերի մեծ մասում` հատկապես Շիրակում, Կոտայքում, սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով:
«Ձյան շերտի հաստությունը Կոտայքում` մասնավորապես Հրազդանում, կազմում է 50 սմ, Ապարանում ևս այն 50 սմ է, Ջերմուկում` 40 սմ, Շիրակում` 35-40սմ,իսկ մայրաքաղաքում ձյան շերտի հաստությունը կազմում է 10-15սմ»,- ասաց նա` հավելելով,որ մայրաքաղաքում այսօր և վաղը թույլ ձյուն կտեղա,իսկ դեկտեմբերի 21-22-ին օդի ջերմաստիճանի բարձրացում կլինի 1-2 աստիճանով, ինչի պայմաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Բանախոսը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ եղանակում նորմայից մեծ շեղում չկա:
«Ուղղակի նախորդ տարվա դեկտեմբերին ձյուն տեղաց միայն վերջին տասնօրյակում, իսկ այժմ տեղումներն ավելի առատ են»,- ասաց նա:
HayNews.am

Комментариев нет:
Отправить комментарий