27-ամյա Սոնալի Մուկերջին, ում դեմքն անչափահաս ժամանակ այլանդակվել էր թթվային լուծույթից, իր մեջ ուժ է գտել հայտնվել հանրության առջև «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հնդկական տարբերակում: Նա հաղորդումից հեռացել է գլխավոր մրցանակով, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:
Մասամբ կույր և խուլ հնդկուհին շահել է 250 հազար ռուփի՝ շուրջ 50 հազար դոլար: Աղջկա դեմքն այլանդակել էին, երբ նա 17 տարեկան էր: Երեք տղամարդ ի պատասխան նրա, որ աղջիկը հրաժարվել էր լինել նրանցից մեկի հետ, մտել են աղջկա տուն և քնած ժամանակ դեմքին լուծույթ լցրել, որով մաքրում են ժանգոտած գործիքները: Արդյունքում աղջկա մարմնի 70 տոկոսն այրվել էր. նա կորցրել էր տեսողությունն ու լսողությունը:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий