Սակայն եթէ նրանք իմանան, որ առօրեայ օգտագործւող նիւթերի խառնուրդից կարելի է ստանալ բուժող ու որոշ դէպքերում հրաշքներ գործող նիւթեր, դժւար թէ շարունակեն թանկարժէք դեղամիջոցների ու քսուկների յաճախակի օգտագործումը:
Վիքս քսուկը կարելի է օգտագործել բուժելու սնկով հիւանդացած եղունգը: Նրանում եղած մենթոլը նաև օգտակար է բուժելու վիրաւորւած ու արդէն իսկ սևացած եղունգը, արագացնելով նոր եղունգի աճը:
Քանի որ վարսակը պարունակում է հակաբորբոքային նիւթեր, այն իրօք բուժում է էգզեման: Վարսակից պատրաստէք խմոր ու էգզեման ծածկէք խմորով, կամ ալիւրը աւելացրէք լոգանքի ջրին ու տասնհինգ րոպէ էգզեմայով ծածկւած մարմնի անդամը պահէք ջրում (նախապէս աղացէք վարսակը, որպէսզի հեշտութեամբ հալւի ջրում): Վարսակը անթիհիստթամինի յատկութիւն ունի և իջեցնում է հիսթամինի մակարդակը՝ բորբոքւած մասում, որը մարմնի իմունային համակարգի վերականգնողական արձագանքն է: Վարսակը պակասեցնում է նաև մաշկի կարմրութիւնը:
Մածունը չեզոքացնում է բերանի ու շնչառութեան տհաճ հոտը
Տհաճ շունչը գալիս է տարբեր տեղերից ու տարբեր պատճառներով: Ստամոքսը ու բերանը երկու ամենատարածւածներն են: Մածունը չեզոքացնում է տհաճ շունչը, եթէ նրա պատճառը բերանը կամ ստամոքսն է, բայց ազդեցողութիւն չունի լեզւի վրայի բակտերիաների վրայ, քանի որ այդ բակտերիաները երկար չեն մնում լեզւի վրայ: Ըստ բժիշկ Ռոբերթ Մելզերի, մածունը չեզոքացնում է նաև բերանից մինչև ստամոքսի հատւածում ինչպէս նաև կոկորդի հետնամասում գոյութիւն ունեցած թթւայնութիւնը: Իսկ ըստ ատամնաբոյժ՝ Մաթիւ Մասինայի, մածունը ոչ մի ազդեցողութիւն չունի տհաճ շունչի վրայ, եթէ պատճառը լնդերն են:
Մէկ թէյի գդալ շաքարաւազը ազդեցիկ է զկռտոցը բուժելու համար
1971 թ. Էդգար Էնգելմանը մի ուսումնասիրութիւն կատարեց քսան հիւանդների վրայ, որոնք վեց ժամ շարունակ զկռտում էին. արդիւնքում քսանից տասնիննը անմիջապէս շաքարավազը չոր չոր կուլ տալուց յետոյ հանգստացան:

Ուժգին գլխացաւերն ու հասարակ մատիտի ազդեցութիւնը
Փորձւած տարբերակ է, որ մի հասարակ մատիտ դնելով ատամների արանքը, կարելի է խուսափել յաճախակի գլխացաւերից: Գաղտնիքը նրանում է, որ մատիտը պատճառ է դառնում՝ խուսափենք ատամները միմեանց սեցմելուց, որի հետևանքով հանգստանում են ծնոտի մկանները, որոնց լարման դէպքում էլ սկսում են գլխացաւերը: Հարկ է նշել, որ այս տարբերակը միայն օգտակար է նշւած մկանների լարւածութեան հետևանքով առաջացած գլխացաւերի դէպքում և ոչ այլ դէպքերում (օրինակ՝ միգրեն ու սինուսների բորբոքում):
Ըստ ամերիկեան ազգային դեղամիջոցների գրադարանի, մի քանի ախտանշաններ կարելի է համարել ճանապարհորդութեան հիւանդութեան նշաններ, ինչպէս օրինակ՝ բերանի ջուրի արտադրման աւելացումը, որը մարմնի բնական հակազդեցութիւնն է՝ ատամները յաւելեալ թթւայնութիւնից պաշտպանելու համար: Ձիթապտուղը օգտակար է կարգաւորելու մարմնի նմանօրինակ հակազդեցութիւնն ու արտադրւող նիւթերը, որի հետևանքով էլ մեղմանում է առաջացած տհաճ զգացողութիւնը: Հարկ է նշել, որ միայն շուտափոյթ օգտագործման դէպքում ձիթապտղը կարող է օգտակար լինել:
Կոկորդացաւը առաջանում է կոկորդի հիւսւածքների բորբոքման արդիւնքում, իսկ աղը արագացնում է կոկորդում հաւելեալ հեղուկի արտադրումը, ու դրա՝ կոկորրդից հեռացնելով ու կուլ չգնալով մեղմանում է կոկորդացաւը: Յիշենք, որ այսպիսով միայն մեղմացնում ենք ախտանշանը և ոչ հիւանդութիւնը: Հիւանդութիւնը իր հերթին պահանջում է յատուկ մօտեցում և բուժում:
Եթէ անհարմար կօշիկ հագնելու պատճառով ձեր ոտքերի տակ կոշտուկներ են առաջացել ու խանգարում են հանգիստ քայլել, մտահոգւելու առիթ չունէք, քանի որ հնարաւոր է այդ կոշտուկները շատ հեշտութեամբ հեռացնել: Փշրելով 5 ասպիրին դեղահաբեր ու ջրի հետ փոշին խառնելով, կստանաք մի հրաշագործ խառնուրդ, որը մի քանի անգամ տրորելով կոշտուկների վրայ, ձեզ կը ձերբազատի մաշկի վրայ առաջացած տհաճ զգացողութիւնից:
Комментариев нет:
Отправить комментарий