22.12.2012

Վանաձորի մանկատանը բնակվում է շուրջ 90 երեխա (ֆոտո)


Վանաձորի մանկատանը բնակվում է շուրջ 90 երեխա, որոնցից մոտ կեսն են միայն  ծնողազուրկ երեխաներ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը ասաց,  որ մյուս մասը մանկատանն են հայտնվել տարբեր պատճառներով: 
«Մի մասի ծնողները մեկնել են արտերկիր, մի մասինը գտնվում են կալանավայրերում, կան երեխաներ, որոնց ծնողներն էլ չնայած քաղաքում են, սակայն հնարավորություն չունեն երեխաներին պահելու»,- ասաց նա: 
Մանկատան ամենափոքր բնակիչը մեկ տարեկան է, ամենամեծի 18 տարին էլ ամիսներ առաջ է լրացել, սակայն մանկատունը դեռեւս պահում է իր հարկի տակ: 
Մանկատան տնօրենի փոխանցմամբ` այս տարի որդեգրումներ չեն եղել, քանի որ շատ հաճախ ծնողները փաստաթղթերով չեն հրաժարվում իրենց երեխաներից, դա է պատճառը, որ երեխաներին չեն կարող որդեգրման տալ. «Ներկա դրությամբ միայն 17 երեխա է որդեգրման ենթակա, որոնց տարիքը 13-ից բարձր է, եւ որդեգրողները պարզապես նախընտրում են ավելի փոքր տարիք ունեցող երեխաների»:

http://www.lorinews.com

Комментариев нет:

Отправить комментарий