Նյու Յորք
Ռոկֆելլերյան կենտրոնում դրված տոնածառն ամենահայտնին է ԱՄՆ-ում: Առաջին անգամ այստեղ տոնածառ է տեղադրվել է 1931 թ.: Այս տարի եղևնին ոչ միայն տոնի, այլև դիմադրողականության խորհրդանիշն է, քանի որ «Սենդի» փոթորկից հետո դժվար է եղել անվնաս եղևնի գտնել:
Ռիո-դե-Ժանեյրո
Ռիո դե Ժանեյրոն զարդարել է Գինեսի ռեկորդների գրքում արդեն պաշտոնապես տեղ գտած 85 մետրանոց եղևնին, որը լուսավորելու պահանջվել են 3 միլիոն լամպեր: Ինչպես միշտ, տոնածառի լուսավորման պահը ուղեկցվել է 6 րոպեանոց հրավառությամբ, որը եկել են դիտելու 100 հազար բնակիչներ։
Լոնդոն
65 տարվա ընթացքում նորվեգական մայրաքաղաք Օսլոն Լոնդոնի բնակիչներին եղևնի է նվիրում, որով իր շնորհակալությունն է հայտնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցուցաբերած օգնության համար: Այս տարի 65-մետրանոց գեղեցկուհին իր լույսերն է վառել Տրաֆալգարյան հրապարակում:
Պրահա
Հիացմունք է առաջացնում նաև 36 000 լամպերով լուսավորված Պրահայի տոնական եղևնին:
Սիդնեյ
Սիդնեյի տոնական եղևնու տեղադրման համար 12 մարդ և ութ աշխատանքային օր է պահանջվել: Այս տարի տոնածառը զարդարում են 58 000 լամպեր, 90 սպիտակ գնդեր և ավելի քան 150 աստղեր:
Սալոնիկ
Չնայած ճգնաժամին՝ Հունաստանում տոնը դեռ չեն հետաձգել: Սակայն Սալոնիկի 65 մետրանոց տոնածառը միակ տոնական տեսարժան վայրը չէ: Հունաստանում ընդունված է նաև նավեր զարդարել:
Փարիզ
Այս ձմռանը «Լաֆայետ ցուցասրահը»՝ Փարիզի Օսման ծառուղու հայտնի խանութներից մեկը, տոնում է Դարի Ծննդյան տոնը: Կամարը՝ խանութի կենտրոնական մասը, 100 տարեկան է դառնում, և այն հիասքանչ է, ինչպես երբեք: Այդ իրադարձությունը նշելու համար խանութը բազմաթիվ տոնակատարություններ կանցկացնի: Հանրախանութի կենտրոնում դրված է մի շքեղ եղևնի՝ Swarovski քարերից։
http://www.1in.am
Комментариев нет:
Отправить комментарий