Այսօր գիշեր, ժամը 02.55-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա երկու տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավթաշեն գյուղի մոտակայքում «Սուզուկի» մակնիշի 98 QN 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդ` 30-ամյա Ն. Չարչյանը և ուղևոր` 54-ամյա Փ. Պապոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Ն. Չարչյանի վիճակը ծանր է, իսկ Փ. Պապոյանինը` բավարար:
Комментариев нет:
Отправить комментарий