16.12.2012

Դեղին մամուլն այսօր լուրջ դեր է կատարում. Բորիս Նավասարդյան


Դեղին մամուլն այսօր լուրջ դեր է կատարում. Բորիս Նավասարդյան   Նախագահական ընտրություններից առաջ այն իրավիճակը, երբ անորոշ է թե թեկնածության հայտ ներկայացրած գործող նախագահի հիմնական մրցակիցը, բավականին բարդ վիճակում է գցել ավանդական և ճշգրիտ տեղեկություն տրամադրող լրատվամիջոցներին: Այդ մասին այսօր Աղվերանում մեդիա փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Այդ լրատվամիջոցներն այսօր իրենց սոցիալական ֆունկցիան չեն կատարում, պահանջարկ չունեն», հավելեց Նավասարդյանը: Փոխարենը, ըստ ԵՄԱ նախագահի, այդ ֆունկցիան այսօր լավ է կատարում դեղին մամուլը: «Ես կարող է պրովոկացիան բան ասեմ, բայց այսօր այն մամուլը, որը մենք համարում էինք դեղին կամ սկանդալային, այդ մամուլը բավականին լուրջ սոցիալական դեր է կատարում: Պարադոքս է, բայց այդպես է», -նկատեց ԵՄԱ նախագահը:

Այս պարագայում, ըստ Նավասարդյանի, մտածելու շատ բան կա. ինչպես անել, որ ավանդական և լավ աշխատող լրատվամիջոցների աշխատանքը օգկատկար լինի հանրության համար և ինչպես նոր մոտեցումներով ձևավորել նաև տեղեկատվական դաշտում ինքնակարգավորման մեխանիզմներ: «Ինքնակարգավորման մեխանիզմները, եթե գործեն առանձին անհատական լրատվամիջոցներում, անիմաստ կլինեն», -նկատեց Բորիս Նավասարդյանը` նշելով, որ տեղեկատվական դաշտն այժմ ինքնակարգավորված չէ:

Նրա խոսքով, ինքնակարգավորման առանձին փորձեր արվում են և որպես օրինակ, Բորիս Նավասարդյանը նշեց մի քանի լրագրողների կողմից «facebook» սոցիալական ցանցում ստեղծված «Հանուն բարեխիղճ լրագրության» խումբը: «Այս խումբը փորձում է սահմանել որոշ կանոններ: Այսինքն, ինքնակարգավորման որոշ փորձեր, որոշ գիտակցում կա», -հավելեց պարոն Նավասարդյանը:
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий