Թուրքիայի Քասթամոնու նահանգի ոստիկանության մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 424 հատ պատմական արժեք ներկայացնող առարկաներ, դրամներ եւ զարդեր։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Քասթամոնուի ոստիկանությունն ստացված ահազանգի հիման վրա Քասթամոնու քաղաք մտնող մի մեքենա է կագնեցրել, որի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 424 կտոր պատմական արժեք ներկայացնող առարկաներ, զարդեր եւ դրամներ եւ անօրինական 2 ատրճանակ։
Հայտնաբերվածի մեջ եղել են նաեւ հին հայկական 3 հատ մեղադրամ։
Ստամբուլահայ լրագրող Արիս Նալջըն Twitte-ի իր էջում այս առթիվ թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Փաստորեն, ամենաքիչը միայն հանցագործները չեն ժխտում, որ այս հողերում հայեր են ապրել»։
Комментариев нет:
Отправить комментарий