18.12.2012

Հարբած ամուսինն ընկերների հետ ծեծել եւ բռնաբարել է կնոջը



 25-ամյա Ա.Օ-ն երեք ընկերների հետ մի քանի շիշ օղի դատարկելուց հետո 24-ամյա կնոջը` Ի.Վ.-ին առաջարկում է գնալ խանութ եւ մի քանի շիշ էլ բերել: Երիտասարդ կինը հիշեցնում է, որ արդեն կեսգիշերին մոտ է եւ խանութներն էլ փակ են եւ համարձակվում է նկատել, որ նրանք արդեն հարբած են: Կնոջ պատասխանը հունից հանում է իրականության զգացումը կորցրած ամուսնուն, որը ապտակում, ապա եւ ոտքով սկսում է հարվածել կնոջը: Ընկերներն էլ միանում են Ա.Օ.-ին, իսկ ինչ որ մի պահի, ինչպես հետո ոստիկանությունում նշել է տուժածը, սկսում են հանել կնոջ շորերը եւ ամբողջովին մերկացնելուըց հետո սկսում են բռնաբարել: Զվարճանալով կատարվածից նրանք որոշում են հարբեցողությունը շարունակել ընկերներից մեկի տանը, իսկ Ի.Վ.-ն սթափվելուց հետո զանգահարում է ոստիկանություն: Լուսաբացը հարբած ընկերները դիմավորել են Իվանովոյի մարզային ոստիկանության բաժիններից մեկում: Նրանք միաբերան պնդում են, որ չի եղել ոչ մի ծեծ, առավել եւս բռնաբարություն:                                                                                                                                                                          http://top-news.am/

Комментариев нет:

Отправить комментарий