ԱՄՆ Շրջակա միջավայրի սանիտարական վիճակի ազգային ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ ապացուցել են, որ գրասենյակային աշխատանքն ազդում է առողջության վրա: Համապատասխան հետազոտությունը հրատարակված է Environmental Science & Technology ամսագրում:
Գիտնականներն ուսումնասիրել են գրասենյակների օդը և եկել այն եզրակացության, որ այն ամենամեծ վտանգն է ներկայացնում մարդու առողջությանը: Փափուկ գորգանման ծածկոցները, կահույքը, ներկերը և գրասենյակային մյուս պարագաները կիսաֆտորացված միացություններ են առաջացնում, որոնք այնուհետև ներթափանցում են աշխատողների արյան մեջ:
Փորձի ժամանակ Բոստոնի գրասենյակների աշխատակիցների արյան մեջ հայտնաբերել են ֆլյուորոպոլիմերի բարձր մակարդակ: Այնուհետև գիտնականները հետազոտել են գրասենյակների և տների օդը: Պարզվել է, որ գրասենյակներում ֆլյուորոպոլիմերի պարունակությունը 3-5 անգամ շատ է, քան տներում: Արյան մեջ քիմիական նյութերը կարող են վերածվել պերֆտորոկապրիլային ծծմբաթթվի, որը լուրջ վտանգ է ներկայացնում առողջությանը: Այն առաջացնում է քաղցկեղային բջիջներ և կարող է երեխաների մոտ ռախիտության պատճառ դառնալ:
Գիտնականները կարծում են, որ առավել մեծ վտանգի են ենթարկվում նոր գրասենյակների աշխատակիցները, որտեղ կահույքը և ինտերիերն ավելի ժամանակակից են:
http://armenpharm.am
Комментариев нет:
Отправить комментарий