24.12.2012

Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար ճանապարհներին թանձր մառախուղ է


Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար ճանապարհներին թանձր մառախուղ է
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 24-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սպիտակում,Արագածում, Ապարանում,Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն: Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է:
Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երևան-Սևան-Դիլիջան մայրուղով:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий