Շամպայնի պատճառով ամուսինը ծեծել է կնոջը
Պենզայի մարզի Կամենկա փոքրիկ քաղաքում նախաամանորյա վեճ է բռնկվել երիտասարդ ամուսինների միջեւ: 25-ամյա կինը տեսնելով, որ ամուսինը վերցրել եւ բացել է Ամանորի համար նախատեսված շամպայնը, հարձակվել է ամուսնու վրա եւ բռնուցքներով հարվածել նրան, որից հետո ամուսինը հունից դուրս է եկել եւ սկսել դաժան ծեծի ենթարկել կնոջը: Չբավարարվելով այդքանով, նա կեսգիշերին մոտ պարզապես տնից դուրս է շպրտել կնոջը: Երիտասարդ կնոջ սպառնալիքները, ապա խնդրանքները 28-ամյա Միշայի վրա ազդեցություն չեն ունեցել: -18 աստիճան սառնամանիքի պայմաններում երիտասարդ կինը որոշել է տնային խալաթով գնալ հարեւան շենքում ապրող ընկերուհու տուն, սակայն այս փորձը եւս արդյունք չի տվել: Նկատելով խալաթով քայլող կնոջը, ոստիկանները եզրակացրել են, թե նա հարբած է եւ բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ կինը պատմել է կատարվածի մասին:
http://top-news.am/
Комментариев нет:
Отправить комментарий