12.12.2012

Ի՞նչպես համբուրել աղջկան


Ի՞նչպես համբուրվել առաջին անգամ: Եթե դուք գտել էք ձեր միակին ապա ժամադրության վերջում հրաժեշտի ժամանակ փորձեք համբուրել նրան և մաղթել բարի գիշեր: Ցանկալի է համբույրից առաջ չօգտագործել ոչ մի ալկոհոլային խմիչք, այդպես զգացմունքն ավելի սուր կլինի և կպարգևի ձեզ մեծ հաճույք:

Ի՞նչպես իմանալ, արդյոք աղջիկն ուզում է համբույր, թե ոչ:
Ուշադիր նայելով աղջկան` կնկատես, թե ինչպես է նա նայում: Եթե առանձնապես ոչ մի ուշադրություն չի դարձնում, ուրեմն` նա դեռ պատրաստ չէ համբույրին, իսկ եթե աչքը չի կտրում խոսակցության ժամանակ, դա նշանակում է, որ ամեն ինչ ընթանում է լավ, նա իրեն լավ է զգում և թույլ կտա համբուրել իրեն:

Եթե աղջիկը գալիս է քեզ շատ մոտ, ապա նա ցանկանու՞մ է համբույր:
Մարդն ունի այսպես կոչված կոնտակտային տարածքներ: Տղաների մոտ այդ տարածքը գտվում է նախաբազուկի մեջտեղի հատվածում: Աղջիկների մոտ նման կոնտակտային տարածքներ գրեթե չկան: Առանց մտադրության աղջիկը կարող է մտնել տղայի ինտիմ գոտի: Եթե ձեր միջև շատ մոտ տարածություն է, ապա դա կարելի է ընդունել որպես համբույրի ակնարկ:

Առաջին անգամ հիմնականում քանի՞ տարեկանում են համբուրվում:
Վիճակագրության արդյունքում պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը համբուրվում է 10- 14 տաեկանում: Բայց ոչ մի սարսափելի բան չկա ավելի ուշ կամ շուտ համբուրվելու մեջ:

http://www.erkusov.com

Комментариев нет:

Отправить комментарий