22.12.2012

Զուրաբյանն ասում է` սպեկուլյացիաներով չի զբաղվում


Զուրաբյանն ասում է` սպեկուլյացիաներով չի զբաղվում   Ես սպեկուլյացիաներով չեմ ցանկանում զբաղվել, -այսօր ՀՀՇ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով մեր հարցին, թե Տեր-Պետրոսյանի ելույթից հետո առաջադրվելու հավանականություն կա՞, թե՞ ոչ:

Բայց իր ցանկությունը մեկն է. «Ես շատ կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվեր: Երևի ինքը միակ թեկնածուն է, որը վայելու է Կոնգրեսի բոլոր կուսակցությունների անվերապահ աջակցությունը»:

Նրա խոսքով, պետք է հաշվարկներ կատարվեն` արդյոք առաջադրումը կնպաստի ժողովրդավարության հաղթանակին, իսկապես հնարավո՞ր է այդ առաջադրմամբ լուծել ժողովրդավարության հաստատման խնդիր, թե ոչ: «Ինքը պետք է որոշի: Առաջադրման հարցը ծանրակշիռ մոտեցու է պահանջում», -նկատեց Զուրաբյանը` ընդգծելով, որ իր ցանկությունն է, որ առաջին նախագահն առաջադրվի:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից իր թեկնածության առաջադրելուն, ապա ՀԱԿ համակարգողն ասաց, որ նման հարց չի քննարկվել` ոչ ՀԱԿ քաղխորհրդում և ոչ էլ կենտրոնական գրասենյակում:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий