14.12.2012

Օմսկում տեղաց երկրորդ սեւ ձյունը



Օմսկում այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ «սև ձյուն» է տեղացել: «Իրոք, շրջանի բնակիչներից այդ «տարօրինակ» ձյան վերաբերյալ զանգեր ենք ստանում, արդեն այդտեղ է մեկնել լաբորատոր խումբը, որպեսզի այդ ձյունից նմուշ վերցնի»,– ասել է ՌԴ բնապահպանության վերահսկողության շրջանային ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով՝ տեղումները առողջության համար վտանգավոր չեն, սակայն լաբորատոր քննության պատասխանը պատրաստ կլինի միայն 2 օրից:
Վերջին ամիսներին Օմսկում մի քանի անգամ տեղացել է նաև սպիտակ փոշի` առանց հոտի և գույնի: Ստուգումներից հետո պարզվել է, որ դա կատալիզատոր էր, որը կիրառվում է «Գազարտնաֆթ»-ում: Գործարանին տուգանել են 20 հազ. ռուբլով:

top-news.am

Комментариев нет:

Отправить комментарий