27.12.2012

Երեք հոգով բռնաբարել են երկու ռուս աղջիկների


Երկու ռուս զբոսաշրջիկուհիներ կողոպտվել եւ բռնաբարվել են Թաիլանդում գտնվող առողջարանային Պատայա քաղաքում: Այս մասին "Ռիա նովոստիի" թղթակցին հայտնել է Թաիլանդում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Անդրեյ Դվորնիկովը: "Դեկտեմբերի 25-ի, լույս 26-ի գշերը 1981 եւ 1982 թվականներին ծնված, մոսկվացի երկու զբոսաշրջիկուհիներն առեւանգվել են, կողոպտվել եւ բռնաբարվել: Նրանք դուրս են բերվել Պատայայից եւ հենց այնտեղ էլ բռնաբարել ",- ասել է Դվորնիկովը:

Նա նաեւ հայտնել է, որ տեղի իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են հանցագործներին հայտնաբերելու համար: Թաիլանդյան լրատվամիջոցների համաձայն, անհայտ հանցագործներն ատրճանակի կիրառմամբ երկու աղւիկներին ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենան եւ դուրս բերել քաղաքից: Աղջիկները ոստիկաններին ասել են, որ նրանց ծեծի են ենթարկել, խլել բջջային հեռախոսները, փողերը, որից հետո բռնաբարել են եւ թողնելով անտառում` հեռացել: Ոստիկանության տեղեկությունների համաձայն, հանցագործները եղել են երեքը: Նրանց մոտ եղել է ատրճանակ, ինչպես նաեւ սառը զենք: Տեղի բնակիչները աղջիկներին օգնել են դիմել ոստիկանություն: Ոստիկանները աղջիկներին ուղարկել են հիվանդանոց, որտեղ նրանք օգնություն են ստացել:

РИА Новости 


Комментариев нет:

Отправить комментарий