13.12.2012

Գազը կթանկանա կամ չի թանկանա




 Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են: Նրա խոսքով` «Գազպրոմ»-ը ցանկանում է բարձրացնել գազի գինը, իսկ ՀՀ կառավարությունը դիմադրում է՝ գնի թանկացում թույլ չտալու համար:
Մովսիսյանը նշեց, որ մինչև տարեվերջ հարցը կհստակեցվի, և վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի:

http://top-news.am

Комментариев нет:

Отправить комментарий