ԱՄՆ-ի Այովա նահանգում ատամնաբույժը երկար տարիների համագործակցությունից հետո աշխատանքից հեռացրել է իր օգնական բուժքրոջը՝ Մելիսա Նելսոնին, պատճառաբանելով, որ վերջինն անդիմադրելորեն գրավիչ է, և ինքն ու իր կինը նրան ընկալում են որպես լուրջ սպառնալիք իրենց ամուսնությանը, գրում է Daily Mail-ը։
Զայրացած կինը դիմել է Այովայի գերագույն դատարանին, որի կայացրած վճիռը ոչ պակաս սկալդալային է եղել։ Դատական մարմինը վճռել է, որ ատամնաբույժը միանգամայն օրենքի սահմաններում է գործել ՝ կնոջը աշխատանքից հեռացնելու հարցում։ Վճռի համաձայն, այն աշխատողները, որոնց գործատուներն ընկալում են նրանց, որպես անդիմադրելի գայթակղություն, նույնիսկ եթե նրանք իրենց անբարոյական արարքներ թույլ չեն տվել, կարող են նրանց ազատ հեռացնել աշխատանքից։
«Ես անչափ հիասթափված եմ դատարանի վճռով։ Ի՞նչ գայթակղելու մասին կարող է լինել խոսքը, եթե ես պարզապես սովորական կին եմ, ով ամուսնացած է, երջանիկ ընտանիք ու երեխաներ ունի»,- ասել է Նելսոնը։ http://top-news.am/
Комментариев нет:
Отправить комментарий