Սև սառույց. Փորձառու վարորդներին քաջ հայտնի այս տերմինը լիովին համապատասխանում է իր սևագործ բնութագրին: Այն առաջանում է կեսօրին` տաք եղանակին, ձնհալի հետևանքնով առաջացած ջուրն արդեն գիշերը, երբ միանգամից ջերմաստիճանի անկման հետևանքով այդ ջուրը սառում է` առաջացնելով ասֆալտի վրա բարակ մերկասառույց: Երեկոյան լույսերի տակ վարորդներին թվում է, թե այն պարզապես ջուր է և արագ ընթացող ավտոմեքենաները վայրկենական հայտնվում են անկառավարելի սև սառույցի վրա և հասկանալով, որ մենքենան վերածվել է սահնակի` կորցնելով ինքնակառավարումը, մեխանիկորեն արգելակում են` վտանգն էլ ավելի մեծացնելով: Այս սև սառույցի պատճառով բազմաթիվ ավտովթարներ են լինում մահվան ելքով:
Նույնը տեղի ունեցավ երեկ` դեկտեմբերի 26-ին ժամը 00:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեի դիմաց բախվել էին «Mercedes E 240» մակնիշի 13 ԼՏ 173 համարանիշի և «Լադա 112» մակնիշի Լ 1502 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևաքնով Արգավանդ գյուղի 48-ամյա բնակիչ Գեղամ Աբրահամյանը տեղում մահացել էր, իսկ 23-ամյա բնակիչ Տիգրան Վարդանյանը, նրա ուղևորներ՝ Թբիլիսյան խճուղի 2-րդ շենքի բնակիչ, Հայ-ռուս սլավոնական համալասրանի 2-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Հովհաննես Ալեքյանն ու Սարկավագի փողոցի բնակիչ 24-ամյա Սերգո Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Նշենք, որ Թբիլիսյան խճուղին չնայած մարդաբնակ է, սակայն չգիտես ինչու մեկ տարի առաջ խճուղու թույլատրելի արագությունը բարձրացվեց մինչև 80կմ/ժ, ահա թե ինչու հենց այս եղանակին այս տարածքում մահվան ելքով բազմաթիվ ավտովթարներ են լինում:
Yelaket.am-ը հորդորում է վարորդներին ամանորյա տոները չվերածել սգո օրերի, զգույշ ու զգոն լինել, հիշել, որ երեկոյան ժամերին թվացյալ թաց փողոցները վերածվում են սահադաշտի: Եթե սառույցի վրա եք արդեն հայտնվել, ապա երբեք մի արգելակեք, թողեք մեքենան հանգիստ սահի այդ սառույցի վրայուվ: Հիշեք, ձեզ սպասում է մահաբեր սև սառույցը:
yelaket.am
Комментариев нет:
Отправить комментарий