Ռոբերտ Չենսին այցելելով իր մորաքրոջ աղջկան` Մոնիկա Վաշինգթոնին, պարզել է, որ նա հղիության երկրորդ ամսում է: Այստեղից էլ մեծ աղմուկ է բարձրացել: Քույրը նրան ասել է, թե իրեն բռնաբարել է բանտապահներից մեկը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս բանտում բռնաբարությունների թիվը սպասվածից շատ ավելի մեծ է: Իրավապաշտպանները զրուցել են հիսուն բանտարկյալների հետ, որոնք ասել են, թե կամ ենթարկվել են սեռական բռնության կամ էլ իրենք են սեռական բռնություն իրականացրել: Շատերն էլ նշել են, որ բանտապահները շատ հաճախ են սեռական ոտնձգություններ կատարում:
Իսկ ահա 37 տարի իրավապահ համակարգում աշխատող, տեղի շերիֆ Լարի Էմերսոնը վստահ է, որ այսպես կոչված, բռնաբարությունների 98 տոկոսն իրականում բռնաբարություններ չեն, այլ փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցող սեռական գործողություն: Նա վստահ է, որ բանտերում բանտապահները եւ տարչատեսակ այլ աշխատողները չեն կարող բռնաբարել բանտարկյալ կանանց: Նա այս հարցում իրավապահների կարծիքը չի կիսում:
Ի դեպ, դատարանը քննելով բանտարկյալ Մոնիկա Վաշինգթոնի գործը եկել է այն համոզման, որ տեղի է ունեցել ոչ թե բռնաբարություն, այլ սովորական սեռական գործողություն, իսկ բանտապահին էլ դատապարտել են կես տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Դատավարությունն այնքան երկար տեւեց, որ այդ ընթացքում հացրեց ծնվել բանտապահի եւ բանտարկյալի դուստրը, որը շուտով արդեն կդառնա երկու տարեկան:
http://top-news.am
Комментариев нет:
Отправить комментарий