24.12.2012

ՌԱԿ-ը կսատարի Սերժ Սարգսյանին


ՌԱԿ-ը կսատարի Սերժ Սարգսյանին   Թեքեյան կենտրոնում շաբաթ օրը տեղի է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստ` օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ավարտին ընդունվել է որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից:
«Ռամկավար ազատական կուսակցությունը` նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական և քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում: Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասված է կուսակցության ընդունած հայտարարության մեջ:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий