14.12.2012

Ավտովթար Ռուբինյանց փողոցում. կա տուժած


Ավտովթար Ռուբինյանց փողոցում. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի ''Գոշ-Գազ'' ՍՊԸ գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել "1-02", "1-03" և ճանապարհային ոստիկանության հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ''Լավ ընկեր'' տաքսի ծառայությանը պատկանող ''Տոյոտա Կորոլա'' մակնիշի Տ 1458 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ''Մոսկվիչ 412'' մակնիշի 09 ՕՍ 470 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինի վարորդ` 1960թ. ծնված Պապին Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ''Սբ. Գրիգոր Լուսավորիչ'' բ/կ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն:

www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий