26.12.2012

Չինաստանում շահագործման են հանձնել աշխարհի ամենաերկար երկաթուղին


Չինաստանում շահագործման են հանձնել աշխարհի ամենաերկար երկաթուղին  Չինաստանում այսօր պաշտոնապես շահագործման են հանձնել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին, որի երկարությունը կազմում է 2 298 կմ:
ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, նոր երկաթուղին մայրաքաղաք Պեկինը կապում է արևտրային կենտրոն հանդիսացող Գունաչժոու հետ:

Երթուղով առաջին գնացքը Պեկինից մեկնել է այսօր առավոտյան: Նշվում է, թե 300 կմ/ժ արագությամբ ընթացող նոր գնացքների շնորհիվ, ուղևորները 22 ժամ ընդհանուր տևողությամբ տարածությունը անցնում են 10 ժամում:

Չինաստանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, նոր երթուղու գործարկումը նվիրված է Չինաստանի ցմահ առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան տարելիցին:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий