14.12.2012

Մոուրինյոն քննադատել է իր սաներին


Մոուրինյոն քննադատել է իր սաներին   Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մշտապես պաշտպանում է իր ֆուտբոլիստներին, սակայն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Սելտայից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո քննադատել է նրանց: 
«Վարանն իրեն դրսևորեց ինչպես իսկական չեմպիոն: Անգամ վնասվածքով նա շատ ավելի լավ հանդես եկավ, քան մյուս ֆուտբոլիստները:
Մորատային հայտացուցակից դուրս էի թողել, քանի որ դա իմ որոշումն էր: Իմ աշխատանքը որոշումներ կայացնելն է: Լինում է, որ սխալվում եմ նաև ես: Այս անգամ գուշակեցի, որ Ալվարոն պետք է լինի պահեստայինների թվում:
Էսյե՞նը: Նա վատ հանդես չեկավ: Նրան փոխարինեցի, որպեսզի թիմն ավելի հարձակողական ֆուտբոլ ցուցադրի:
Այս հանդիպումից հետո կզրուցեմ տղաների հետ: Մորատային կասեմ, որ նա խաղադաշտում շատ ավելի լավ հանդես կգար, քան այն մի հոգին, ով այնքան էլ չէր ցանկանում խաղալ»,- նշել է Մոուրինյոն:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий