12.12.2012

Պոռնոինդուստրիայի կայսրին ձերբակալել են



 YouPorn, Pornhub եւ MyDirtyHobby կայքերը ներառող պոռնոկայսրության սեփականատեր Ֆաբիան Թիլմանը Բրյուսելի օդանավակայանում կալանավորվել է: Նրան ձերբակալել են Քյոլնի դատարանի կարգադրությամբ: Գերմանիայում Թիլմանին կասկածում են հարկերից խուսափելու մեջ:
Բացի այդ, 34-ամյա Ֆաբիան Թիլմանին կասկածում են ֆինանսական խարդախության գործում: նախորդ շաբաթ քննիչները խուզարկել էին նրա տունը եւ փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավել: Պոռնոարդյունաբերությունում բոլորը շունչները պահել են, կարծում են, թե Թիլմանի կալանքը տեւական հետաքննության սկիզբն է: Բլոգեր Մայք Սաուսը խիստ կասկածում է, թե գերմանացին հսկայական կայսրությունն արդար ճանապարհով է կառուցել, գրում է utro.ru-ն:
Ֆաբիան Թիլմանին անվանում են պոռնոյի նոր արքա, ոմանք էլ՝ պոռնոաշխարհի Մարկ Ցուկերբերգ: 2007-ին նա հիմնել էր Manwin Holding Sarl ընկերությունը եւ մի քանի տարում իսկական կայսրության վերածել: Նրա կառավարման ներքո 35-ից ավելի պոռնոկայքեր են, մասնավորապես՝ Brazzers, YouPorn, PornHub и MyDirtyHobby:
2011թ. նա Ուոլ Սթրիթր ներդրումային բանկին համոզել էր իրեն մի քանի մլրդ դոլարի վարկ տրամադրել: Նույն թվականին նա Playboy-ի հետ համաձայնագիր էր կնքել: Գերմանացու ընկերությունները գրանցված են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Կիպրոսում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий