26.12.2012

Դուբայում սեքսով զբաղվելիս խիստ զգույշ եղեք



 Սաուդյան Արաբիայի հպատակ 32-ամյա Բ. Ա.-ն դեկտեմբերի 23-ին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման այն բանի համար, որ սեքսով է զբաղվել մերսման համար վարձված մարմնավաճառի հետ: Այս մասին հայտնում է «Ալ-Բավաբա» պորտալը:
Ինքը՝ մարմնավաճառուհին՝ Ուզբեկստանի 34-ամյա քաղաքացի Դ.-ն, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Բանտից դուրս գալուց հետո նա ևս 3 տարի կլինի ոստիկանության հսկողության տակ, եթե մնա Դուբայում:
Հետաքնության վարկածով՝ իրադարձությունները հետևյալ կերպ են զարգացել. Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկը գիշերային ակումբում ծանոթացել է թեթև վարքի տեր կնոջ հետ, այնտեղից նրան տարել իր հյուրանոցային համար, որտեղ նրանք ալկոհոլային խմիչքներ են խմել ու սեքսով զբաղվել: ԱՄԷ-ի օրենքով այս «հանցագործությունները» խստորեն պատժելի են:
Մարմնավաճառը շփոթվել է ցուցմունքների մեջ: Մի հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ իրեն վճարել են սեքսի համար: Բայց ավելի ուշ պնդել է, որ «հաճախորդն» իրեն տարօրինակ է պահել, հանել է հագուստն ու խնդրել մերսել իրեն:
Սեքս-վերահսկողություն Էմիրություններում. 11 կանոն օտարերկրացի զբոսաշրջիկների համար

1.
 Միջնամատի կանոն. զազրախոսությունն ու կոպիտ ժեստերն ԱՄԷ-ում հանցագործություն են համարվում և կարող են պատժվել մեծ տուգանքով:

2. Չհամբուրվել. հրապարականորեն համբուրվելը հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերի խախտում է համարվում, կարող է պատժվել բանտարկությամբ:

3. Փող ունենալ. կեղծ կտրոններ օգտագործելը կամ հաշիվները չմարելը կարող է հանգեցնել բանտարկության և տուգանքի:

4.Մերկ շրջել. ամենուր՝ բացի լողավազանից կամ լողափից, կինը պետք է հագնված լինի: Էմիրություններում թափանցիկ հագուստ, ծնկից վերև ոտքերը բացող զգեստ, բաց իրանով, ուսերով կամ մեջքով հագուստ կրելն անվայել է համարվում:

5. Չփորձել կնոջ հետ սիրախաղ սկսել. չարժե խոսել տեղացի կանանց հետ, նայել նրանց կամ կոպտել:

6. Չնկարահանել մարդկանց. առանց համապատասխան թույլտվության տեսախցիկով տեղի բնակչներին, հատկապես՝ կանանց նկարահանելը համարվում է օրենքի խախտում, կարող է պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով:

7. 
Հատուկ կանոններ Ռամադանի ժամանակ. Մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսի ընթացքում ԱՄԷ-ում օտարեկրացիներին խորհուրդ է տրվում մթնշաղից մինչև արշալույս չուտել, չխմել, չծխել այնտեղ, որտեղ նրանց կարող են մուսուլմաններ տեսնել:

8. 
Սեքս-վերահսկողություն. ԱՄԷ-ում արտաամուսնական սեքսն արգելված է, օրինախախտները կարող են բանտարկվել և պատժվել: Օրենքով պատժելի են նաև հոմոսեքսուալ կապերն ու մարմնավաճառությունը: Պատիժը կարող է շատ խիստ լինել:

9. Եթե խմել ես՝ չնստես ղեկին. ԱՄԷ-ում արգելված է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը՝ անկախ չափաքանակից:

10.
 Ասա «ոչ» թմրանյութերին. ԱՄԷ-ի իշխանություններն անհանդուրժող են թմրամիջոցներ օգտագործողների հանդեպ: Խախտումը պատժվում է մեծ տուգանքով կամ երկարատև բանտարկությամբ:

11
. Զգույշ դեղամիջոցների հետ. այլ երկրում բժշկի դուրս գրած դեղը կարող է արգելված լինել ԱՄԷ-ում:                                                                                   http://top-news.am

Комментариев нет:

Отправить комментарий