09.12.2012

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ քննարկել կանոնավոր ավիահաղորդակցություն սկսելու հարցը



Պաշտոնական Մոսկվան պատրաստ է Վրաստանի հետ քննարկել կանոնավոր ավիահաղորդակցություն սկսելու հարցը։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը չեղյալ էր հայտարարվել 2006թ. երկու երկրների միջև հարաբերությունների սրումից հետո, որոշ ժամանակով այն վերականգնվել էր 2008թ. և կրկին ընդհատվել էր 2008թ. օգոստոսի դեպքերից հետո։ 
«Քչերը գիտեն, որ մեզ մոտ արդեն մի քանի տարի է, ինչ վերականգնվել է չարտերային ավիահաղորդակցությունը... Վերջին շրջանում չարտերային չվերթերն ավելացել են, մենք պատրաստ ենք քննարկել կանոնավոր թռիչքների վերականգնման հարցը»,- ասել է Լավրովը։

Комментариев нет:

Отправить комментарий