24.12.2012

«Ալիևը հարկերից ազատել է սեփական բիզնեսը»


«Ալիևը հարկերից ազատել է սեփական բիզնեսը»  Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է երկրում ստեղծված արդյունաբերական և տեխնոլոգիական պարկերում գործող ընկերություններին 7 տարով հարկերից ազատելու վերաբերյալ Հարկային օրեսգրքում փոփոխություն կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական առաջարկը: Բացի այդ, օրենսդրական առաջարկով 7 տարով հարկերից ազատվել են նաև այդ պարկերի նախագահ հանդիսացող, այսինքն` այդտեղ գործունեություն ծավալած իրավաբանական անձանց ձեռք բերած եկամուտները:
«Ազադլիգ»-ն այդ առնչությամբ գրում է, որ Հարկային օրենսգրքում արված այդ լրացումներն ու փոփոխություններն իրականում պետք է գնահատվի որպես Իլհամ Ալիևի անձնական բիզնեսին արված զիջում:
Ըստ թերթի, Ադրբեջանում 17 գործարաններ միավորող Սումգայիթի տեխնոպարկը պատկանում է Իլհամ Ալիևի ընտանիքին: Այս փաստն անձնական լրագրողական հետաքննությամբ բացահայտել է Շահվալադ Չոբանօղլուն:
«Երևում է` բիզնես բնագավառների նշանակալից մասը ձեռք բերած, երկրի հարստությունը թալանող իշխող ընտանիքը չի ցանկանում բավարարվել դրանով և աշխատում է սեփական բիզնեսը հարկերից ազատելու միջոցով ավելի մեծացնել հարստությունները», -եզրակացնում է «Ազադլիգ»-ը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий