Այս պահին զույգն Աստծո օրհնությունն է ստանում Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ի դեպ, հարսն ու փեսան միմյանց հանդիպել են հենց եկեղեցու բակում:
Տեղեկացնենք, որ պսակադրությունից հետո Նարբեի ու Աստղիկի հարսանեկան խնջույքը հայտնի հյուրերի մասնակցությամբ կշարունակվի «Լաթառ» ռեստորանային համալիրում:
Տեղեկացնենք, որ Աստղիկն իր հարսանեկան բաց կաթնագույն զգեստը պատվիրել է Թեհրանում` Անգլիայից ժամանած մի դիզայների մոտ: Ի դեպ, Նարբեն էլ մինչ հարսանիքը տեսել է հարսի զգեստը:Նարբեի և Աստղիկի հարսանիքին ներկա կլինի մոտ 280 հյուր, այդ թվում` երգիչներ Սոնա Շահգելդյանը, Լայանան, Աննա Խաչատրյանը, Մրոն, Մհերը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Սարգիս Ավետիսյանը, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Ջուլիետա Ստեփանյանը, զույգի ընկերներն ու հարազատները:
Մինչ հարսանիքը բոլոր հրավիրյալներին զարմացրել է Աստղիկի և Նարբեի հարսանեկան հրավիրատոմսը, որը շրջանակի տեսք ունի: Նարբեն դրա գաղափարը մտահղացել է չորս տարի առաջ: Քանի որ հրավիրատոմսերն ավանդական չեն, զույգը որոշել է հարսանեկան տարոսիկներ չունենալ:Նշենք, որ Նարբեն և Աստղիկը ծանոթացել են մոտ յոթ տարի առաջ` «ԸՆտանեկան պատմություններ» հաղորդաշարի շրջանակներում:
Այժմ ներկայացնում ենք Նարբեի ու Աստղիկի պսակադրության լուսանկարները, իսկ առաջիկայում կպատմենք նաև հարսանեկան խնջույքի մանրամասները:
«Ես»-ը երջանկություն և երկար տարիների համատեղ կյանք է մաղթում զույգին
esyes.am
Комментариев нет:
Отправить комментарий