07.06.2013

Ամենածեր վարորդը 105 տարեկան է (ֆոտո, վիդեո)

Ամենածեր վարորդը 105 տարեկան է
Չնայած պատկառելի տարիքին՝ ծագումով բրիտանացի Բոբ Էդվարդսը մեծ հաճույքով է նստում մեքենայի ղեկին: Նա 105 տարեկան է: Նրան վստահում են բոլոր մտերիմներն ու հարևանները և չեն խուսափում նստել նրա վարած մեքենան:
Վարորդի խոսքերով՝ ինքը 88 տարվա մեջ միայն մեկ անգամ է պատահարի մեջ ընկել և մեկ անգամ էլ տուգանվել է արագության գերազանցման համար, թեև մինչև հիմա էլ համոզված է, որ իրեն հանիրավի են տուգանել: Բոբը վարորդական իրավունք ստացել է 1925թ., երբ 17 տարեկան էր:
Համաձայն նորզելանդական օրենքի, 80-ն անց վարորդները երկու տարին մեկ պետք է բուժստուգում անցնեն: 105 տարեկան Էվարդսը դժվարությամբ է քայլում, սակայն մեքենա վարելուն դա չի խոչընդոտում:

Комментариев нет:

Отправить комментарий